1985 դիտում
21:08 21-03-2014
Դատապարտյալից կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանի և առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանի կողմից դատապարտյալից կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սահակ Հարությունյանը և Ալեքսանդր Խաչատրյանը, նախնական համաձայնությամբ, դատապարտյալ Բ. Բ.-ից 400.000 ՀՀ դրամ կաշառք են պահանջել և ստացել` նրա նկատմամբ համաներում կիրառելու և տուգանքի ձևով նշանակված պատժի կրումից ազատելու համար:
Սահակ Հարությունյանին և Ալեքսանդր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող Սահակ Հարությունյանի և Ալեքսանդր Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
661 դիտում
12:59 23-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
643 դիտում
12:17 23-01-2025
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին