211652_close_icon
views-count2445 դիտում article-date 00:22 15-03-2014

Հայտնի է դարձել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանության օրն ու ժամը

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա մարտի 21-ին և կսկսվի Երևանի ժամանակով 15:00-ին, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Վիճակահանությունը կանցկացնեն ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն, ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի տնօրեն Ջորջո Մարկետտին և «Էշտադիո դու Բենֆիկա» մարզադաշտում կայանալիք եզրափակիչ խաղի դեսպան Լուիշ Ֆիգուն: Վիճակահանության արդյունքում Եվրոպայի 8 ուժեղագույն ակումբները կբաժանվեն 4 խաղային զույգի: Տվյալ փուլում ոչ մի սահմանափակում չի գործում: 1/4 եզրափակիչ փուլում միմյանց հետ կարող են հանդիպել միևնույն երկիրը ներկայացնող ակումբներ: Քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 1-ին և 2-ին, իսկ պատասխանները` ապրիլի 8-ին և 9-ին:

Նմանատիպ նյութեր