«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունն ամփոփում է 2013 թվականը
Համաձայն 2013թ.-ի ընթացքում «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության արձանագրած ձեռքբերումների` ընկերությունը հայաստանյան ապահովագրական շուկայում զբաղեցնում է առաջատար հորիզոնականներ, մի շարք ցուցանիշներով:
Ինչպես 2012թ.-ի, այնպես էլ 2013թ.-ի ընթացքում սոցիալական փաթեթով, առողջության ապահովագրության գծով, հավաքագրած ապահովագրական վճարներով «ՌԵՍՈ»-ն հանդիսանում է շուկայի բացարձակ առաջատարը:
Ընկերությունն առաջին հորիզոնականում է նաև ֆիզիկական անձանց առողջության ապահովագրության գծով հավաքագրած ապահովագրական վճարներով:
Գրանցած ընդհանուր ապահովագրական պատահարներով, հավաքագրած ապահովագրավճարներով և տրամադրած հատուցումներով (տարեկան աճը 107.7%) ընկերությունը շուկայի առաջատար եռյակում է:
Նշենք նաև, որ 2013 թ.-ի ընթացքում «ՌԵՍՈ»-ն ճանաչվել է [url=http://reso.am/arm/134/news.more.html]Տարվա լավագույն[/url] ապահովագրական ընկերություն, ինչպես նաև առողջության ապահովագրության ոլորտում արժանացել Տարվա լավագույն ապահովագարական ընկերություն [url=http://reso.am/arm/110/news.more.html]մրցանակին[/url]:
Խոշոր հարկատուների ցուցակում 405.321 մլն ՀՀ դրամով ընկերությունը զբաղեցնում է 276-րդ տեղը: