ՌԴ պետդուման վավերացրել է Հայաստանի հետ զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը
ՌԴ պետդուման վավերացրել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին Մոսկվայում 2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված համաձայնագիրը, հայտնում է [url=https://ria.ru/defense_safety/20170714/1498489102.html]ria.ru[/url]-ն:
Համաձայնագիրը և դրա հավելվածը որոշում են հայ-ռուսական միացյալ զորախմբի նշանակությունը, ձևավորման, տեղակայման և կիրառման կարգը: Նշվում է, որ միավորված խմբավորումը նախատեսված է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար:
Միավորված խմբավորման հիմնական խնդիրներին է վերաբերում ճիշտ ժամանակին ՌԴ-ի և Հայաստանի դեմ զինված հարձակման անմիջական նախապատրաստման բացահայտումը և դրա հակադարձումը, երկու պետությունների պետական սահմանների ցամաքային հատվածի փակումը պատասխանատվության հաստատված սահմաններում, օդատիեզերական տարածքում ՌԴ-ի և Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը, ինչպես նաև զորքերի և տարածաշրջանում գտնվող երկու երկրների խիստ կարևոր օբյեկտների հակաօդային պաշտպանությանը մասնակցությունը:
Հայ-ռուսական միացյալ զորախմբի կառավարման համար ստեղծվում է միացյալ հրամանատարություն: Նշվում է, որ միավորված խմբավորման տեղակայման և կիրառման մասին որոշումը կայացվում է միասին՝ ՌԴ-ի և Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների կողմից: Համաձայնագիրը կնքվել է հինգ տարի ժամկետով՝ հետագա հինգամյա ժամանակահատվածներում դրա ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ: