211652_close_icon
views-count13422 դիտում article-date 12:19 21-03-2014

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի արձագանքը՝ Մհերյանի սպանությունը «օրենքով գողի» պատվիրելու մեղադրանքներին

5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում հնարավոր համարեց, որ որդու սպանությունը պատվիրվել է «օրենքով գողի», ով հիմա կենդանի չէ: Նա նաեւ նշեց, որ սպանությունից հետո նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը համակարգում աշխատող բարձրաստիճան պաշտոնյայի, ում հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է, ուղարկել է «օրենքով գողի» մոտ: Հետեւաբար, Պետրոս Մհերյանի մոտ հարցեր են առաջանում եւ կարծում է, որ հնարավոր է՝ կատարված պատվերի վարձքն են տարել հանձնելու: Սակայն նա չցանկացավ խոսել տվյալ «օրենքով գողի» մասին՝ նշելով, որ մահացածի հետեւից չի կարելի խոսել: Նրա մոտ ուղարկված բարձրաստիճան պաշտոնյայի անունն առայժմ եւս չցանկացավ նշել: «Կան ողջ մարդիկ, ովքեր կապ են ունեցել, իրենց հարցրեք: Կգա ժամանակը, ես էլ կխոսեմ»,- ասաց Գեւորգ Մհերյանը: Այս մեղադրանքների շուրջ [b]SHAMSHYAN.com[/b]-ը զրուցեց նաեւ նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանի հետ. [b]-Պարոն Սարգսյան, ինչպե՞ս կարձագանքեք վերը նշված մեղադրանքներին: [/b] -Արձագանքս մեկն է՝ դա զառանցանք է՝ բառիս բոլոր իմաստներով: Սակայն այդ զառանցանքը արդեն իր սահմաններն էլ է անցնում: Կարելի է զառանցել հիվանդության, եղանակի հետ կապված, հալուցինացիաների հետ կապված: Այս դեպքում սա զառանցանքային պատվեր է: Ես պարզապես ցավակցում եմ, որ փորձում են մեկի բարի համբավը այսպիսի զառանցանքներով ոտնահարել: Բայց հավատացնում եմ՝ չի ստացվի: Ավելի վաղ ձեզ ասել էր, որ դիսկեր կան: Մի հատ հարցրեք՝ եթե ուզում ես, որ տղայիդ սպանությունը բացվի, դիսկերը ու՞մ համար ես պահել, ինչու՞ աշխարհին ցույց չես տալիս: Եթե չէ, նամուս ունեցի, ներողություն խնդրի՝ անմեղ մարդկանց զրպարտելու համար: [b]-Թեեւ ոստիկանապետի եւ գողի կերպարները հակադիր կերպարներ են, բայց «գող» ընկերներ ունե՞ք: [/b] -Ի՞նչ կապ ունի ոստիկանապետը «գողի» հետ: Ես նրանց հետ կապ չունեմ: Մի 8 հատ «ոչ» գրեք, այս թեման փակենք: [b]-Դուք նախագահի խորհրդականն եք, Գեւորգ Մհերյանի հայրն էլ նախագահին նամակ էր ուղարկել, որի մեջ ներկայացրել էր, ինչպես ինքն է ասում, «մի շարք ուշագրավ փաստեր», որոնք հնարավոր կդարձնեն սպանության բացահայտումը: Ինչպես նաեւ այդ տեսաերիզի մասին խոսք կար: [/b] -Նախագահը ամեն ինչ հասկանում է, ամեն ինչ գիտի: Ի՞նչ է, նա չի՞ տեսել իմ աշխատանքը այդ սպանության գործով: Նա ամեն օր է ծանոթացել իմ գործերին: Ամեն անգամ կանչել, հարցրել է, հաշվետվություն է տվել: Նա, ինչի՞, չի՞ տեսել, որ ես կապ չեմ կարող ունենալ դրա հետ: [b]-Իսկ վերջին շրջանում քննարկում եղե՞լ է, թե՞ ոչ: [/b] -Չէ՛, չէ՛: Սա նույնիսկ մեղադրանք չէ իմ անձի հանդեպ, այլ զառանցանք: Ես չգիտեմ, թե այս մարդու կամ մյուսի հայրը ինձ հետ ինչ ունի: Ինչ-որ մեկը կա` մի հատ կիսախեղաթյուրված, շեղվածը կա, որ իմ անունը լսելուց, նկարը տեսնելուց շատ վատ պրոցեսների մեջ է ընկնում: Եվ թող դեռեւս ուրախանա, որ չեմ կասկածում, թե ով է այդ մարդը: Բայց թող չկասկածի, որ մի օր կպարզվի այդ ամենը: [b]-Իսկ ո՞վ է այն բարձրաստիճան պաշտոնյան, ում հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ եք, եթե նման բան կա: [/b] -Սանիկներ ունեմ, ում երեխաների քավորն եմ եղել: Դա նորմալ երեւույթ է, բայց անուններ տալն անիմաստ է, որովհետեւ մինիմում մի 10 հոգի են: [b]-Տեսեք, պարոն Սարգսյան, Մհերյանը ասում է, որ գործը գլխիվայր շրջվել է եւ գոհ է ընթացքից, թեւեւ, մինչեւ հիմա դեռ չի բացահայտվել: [/b] -Աստված տա՝ այդ ընթացքի հաջողությունը մի օր տեսնեմ: Թող բացահայտեն: Առաջին ուրախացողը ես կլինեմ, որովհետեւ հնարավոր է՝ բարոյականություն կունենան, մի հատ ներողություն կխնդրեն: Բա չասեն ներողություն ենք խնդրում այս անմեղ մարդուց, որ միշտ ցեխ ենք շպրտել», բայց այդ ցեխը չի կպել, որովհետեւ միշտ թափել եմ ցած: Անմեղ մարդուն մեղադրելը դա Աստծու դեմ է: [b]-Դուք գործը քննել եք եւ ձգտում էիք հասնել բացահայտմանը: Այս մեղադրանքները չեզոքացնելու համար կա՞ մի կերպար, ֆիգուր, որ կարող եք իրական հանցագործներին գտնելու համար դեպի նա ուղղորդել: [/b] -Չէ, ցավոք, չկա: Ինչքան կարողացել, հետամուտ եմ եղել, բայց չի բացահայտվել: Աշխարհում նման դեպքեր լինում են, եւ հույս ունեմ, որ մի օր կբացահայտվի: Սպասում եմ այդ օրվան: [b]-Գեւորգ Մհերյանը ինչպիսի՞ աշխատող էր: Ու՞մ կարող էր խանգարել, կոնֆլիկտային կերպա՞ր էր, թե՞ ոչ: [/b] -Նա նոր էր նշանակվել մեր մոտ եւ ոչ ոքի չէր կարող խանգարել: Եկել էր, սովորական փոխնախարար էր եւ սպասարկում էր անձնագրային ծառայությունը: Ում հետ ինչ կապ կարող էր ունենալ, խանգարեր, չեմ կարող ասել: Իսկ անձնական խնդիրների մասով չեմ կարող ասել: Հա, համեմատաբար կոնֆլիկտային տեսակ էր: «Պրինցիպներով» տղա էր, իրանը մինչեւ վերջ շարունակող: Չգիտեմ, միգուցե այդպես ինչ-որ մեկի հետ հակադրվե՞լ է: Միգուցե նախկին աշխատանքի հե՞տ է կապված եղել: Ինչու՞ եք կապում ոստիկանության հետ: Նա ոստիկանությունում «թթու» բառ չի ասել, ոչ պաշտոնից է ազատել, ոչ էլ դատել: Մեկը թող գա ասի, որ ինչ-որ մեկի հետ թեթեւ վիճաբանություն է ունեցել ոստիկանությունում: Չի եղել, ո՞նց ասեն: Առավել եւս, ինձ հետ: Անիմաստ, անհեթեթ խոսակցություններ են, որովհետեւ շատ ջերմ հարաբերություններ են եղել: [b]-Ինչպես դուք նշեցիք, այս մեղադրանքները զրպարտանքներ են: Պատիվ պահանջելու՞ եք, թե՞ ոչ: [/b] -Չեմ ուզում ցածրանալ այն աստիճան, որ ասեմ՝ սա հերյուրանք է: Սրանք օդային վարժանքներ են: Պատրաստեց [b]ՏԱԹԵւ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր