Սուրբ Հարության տաճարը փակվել է. Իսրայելի Կնեսետը հետաձգել է եկեղեցապատկան կալվածքների օրինագծի քննարկումը
Վերջին 100 տարում առաջին անգամ Երուսաղեմում փակվել է Սուրբ Հարության տաճարը. պատճառը քաղաքային իշխանությունների որոշման և Կնեսետում շրջանառության մեջ դրված օրինագիծն է, որով նախատեսվում է հնարավորություն ընձեռել պետությանը՝ բռնագրավել վարձակալության տրվող բոլոր եկեղեցապատկան կալվածքները։
Իսկ քրիստոնեական եկեղեցիները, որոնք ղեկավարում են Սուրբ Հարության տաճարը, իրենց դժգոհությունն են հայտնել և փետրվարի 25-ին փակել տաճարի դռները։
Տաճարի փակման մասին համատեղ հայտարարել են հռոմեակաթոլիկ, հունական ուղղափառ և հայկական առաքելական եկեղեցիները։ Վերջին անգամ Տաճարը փակվել էր 1900 թվականին՝ սրված քաղաքական իրավիճակի պատճառով։
Կնեսետը 1 շաբաթով հետաձգել է օրինագծի քննարկումը։