1172 դիտում
09:53 21-03-2014
Ղարաբաղի հարցն ինքնորոշում չէ՞ր. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. « ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը չի կարծում, որ Ռուսաստանի կոնֆլիկտն արևմտյան գերտերությունների հետ կանդրադառնա նաև Մինսկի խմբի ֆորմատի և ԼՂՀ կարգավորման գործընթացի վրա:
Պատասխանելով «Հրապարակի» հարցին, նա իր այս կարծիքը հիմնավորեց հետևյալ կերպ. «Նախ, մերոնք հանդես են գալիս այս ֆորմատի օգտին, և նույնն են անում ադրբեջանցիները: Երկրորդն էլ՝ ուրիշ տարբերակ չկա այստեղ: Ինչի՞ համար պետք է Ղրիմի հարցը փոխի իրավիճակը: Եթե խոսքը վերաբերում է իդենտիկ երևույթին՝ հարցը լուծել ինքնորոշման միջազգային իրավունքի հիման վրա, ապա Ղարաբաղը 20 տարի առաջ է արել այդ նույնը, բայց դա չի անցել: Սա էլ վկայում է դիվանագիտության և քաղաքականության կրկնակի ստանդարտի կիրառման մասին: Նույն ռուսները 22 տարի ոչ մի ծպտուն չհանեցին ազգային ինքնորոշման սկզբունքի մասին, և մեկ էլ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն կանգնեց ասեց, թե դուք հասկանո՞ւմ եք, չէ՞ որ խոսքն ինքնորոշման մասին է: Իսկ Ղարաբաղի հարցն ինքնորոշում չէ՞ր: Եզրակացությունը մեկն է՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4010 դիտում
14:02 17-10-2020
Այս իրավիճակում Ղարաբաղի հարցն ունի մեկ լուծում՝ ճանաչում հանուն փրկության. Վարչապետի հարցազրույցը Libération-ին
11121 դիտում
18:08 19-10-2020
Լեռնային Ղարաբաղի հարցն այսօր կքննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստում
Այս բաժնից
733 դիտում
23:00 25-11-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
817 դիտում
22:24 25-11-2024
Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում հնագիտական աշխատանքներ են սկսվել
1480 դիտում
22:12 25-11-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ