2238 դիտում
21:20 20-03-2014
Գյումրեցիները տագնապի մեջ են. մանկական հիվանդանոցում ասեղ գցելու տեղ չկա. տեսանյութ
Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում ասեղ գցելու տեղ չկա: Նորածին ու մինչեւ 6 տարեկան 40-ից ավելի երեխաներ վերին շնչուղիների բորբոքում ունեն: Հիվանդության բռնկում ունեցել են հունվարին, փետրվարին նահանջել է, հետո մարտին կրկին գլուխ է բարձրացրել: Երեխաներից շատերը բրոնխների բորբոքում ունեն: 1-ից 2 ամսական փոքրիկների բրոնխներում խորխ կա: Սա հազվադեպ պատահող երևույթ է: Մանկական բաժանմունքի վարիչը հիվանդության սրումը կապում է Շիրակի մարզի ցուրտ կլիմայի հետ: Այս տարի ձմեռն առավել խստաշունչ էր: Մասնագետի կարծիքով, վերին շնչուղիների բորբոքմանը նպաստում է նաև խոնավությունը: Գյումրիի փողոցների փոշին, ըստ բժշկի` հիվանդության հետ կապ չունի:
Բժշկի խոսքով` ծնողները երեխաներին ուշ են հիվանդանոց բերում: Հիմնականում ինքնաբուժությամբ են զբաղվում: Պոլիկլինիկա դիմածները բուժման կուրս ստանում են, բայց հաճախ բարդացումներ են լինում, այդ դեպքում բուժումը հիվանդանոցում են շարունակում:
Փոքրիկները դեղորայքը հիմնականում ստանում են ներերակային ճանապարհով: Բժիշկները վստահեցնում են, որ մանկահասակների համար դա առավել արդյունավետ տարբերակն է:
Մասնագետները երիտասարդ ծնողներին զգուշացնում են` պետք չէ անտեսել ոչ առաջին փռշտոցը, ոչ հազը, ոչ էլ ցածր ջերմությունը: Դրանք վիրուսի առկայության առաջին նշաններն են:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/24571]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
808 դիտում
22:24 25-11-2024
Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում հնագիտական աշխատանքներ են սկսվել
1474 դիտում
22:12 25-11-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
736 դիտում
21:55 25-11-2024
Քաղաքապետարանը փողոցների վերաձևավորման և ձևափոխման աշխատանքներն ավարտեց Ալեք Մանուկյանում