1516 դիտում
19:00 20-03-2014
Բայց արդյոք ուզո՞ւմ ենք, որ վերանան վատ հետևանքները
Ցանկացած կազմակերպություն, որն իրագործում է ինչ-որ գործառույթ, ենթադրում է ինչ-որ խնդիր , կամ խնդիրների շարք, որոնց լուծմամբ էլ պետք է զբաղվի այդ կառույցը: Կառույցը կա, որովհետև կա խնդիր: Ասենք, մշակույթի նախարարություն գոյություն ունի, որովհետև մշակութային խնդիրներ կան տվյալ երկրում: Գոյություն ունի պաշտպանության նախարարություն, որովհետև կա ժողովուրդ, որը պաշտպանվելու խնդիր ունի, այսինքն` կան ինչ-ինչ երևույթներ, որոնք սպառնում են այդ ժողովրդին: Այստեղից եզրակացություն. ամեն մարմնի հեռահար, բայց վերջնական նպատակը ինքնալուծարումն է: Մարմինը պետք է ձգտի խնդրի այնպիսի լուցմանը, որ ինքն այլևս ավելորդ լինի: Աղքատության վերացման հարցերով ցանկացած կազմակերթություն ոչ մի գրոշ չարժե, եթե չի ձգտում ինքնաոչնչացման, իսկ ինքը կարող է իրեն թույլ տալ ոչնչանալ, միայն եթե կատարել է առաքելությունը. Վերացրել է աղքատությունը:
Հիմա մեր երկրում, ո՞ր կառույցի գործելաձևն է ենթադրում, որ ինքն առաջնորդվում է դեպի այս հիմնարար լուծումը: Կարելի է ասել՝ ոչ մի: Մեր բժիշկները, մեծավ մասամբ, ուզում են ոչ թե առողջ մարդկանց հասարակություն, այլ մարդիկ, ովքեր պարբերաբար կդիմեն իրենց:
Ոստիկանները ոչ թե ցանկանում են օրինապահ քաղաքացիներ, այլ հանրույթ, որի անդամները պարբերաբար կխախտեն օրենքը ու կապահովեն իրենց հաց-հանապազօրյան:
Մտավորականությունը ցանկանում է կիսագրագետ հանրություն, որը ուզի թե չուզի ինչ-որ կերպ կախված է լինելու իրենցից: Սոցիալական աշխատողը չի ձգտում այնպիսի սոցիումի, որի անդամներն այլևս իր վերահսկման կարիքը չունեն: Եվ այս նույնը կարելի է ասել գրեթե բոլոր ոլորտների մասին: Եվ այս ամենի պատճառն այն է, որ (միտումնավոր կամ միամիտ կերպով) բոլոր այս կառույցները «պայքարում են» հետևանքների դեմ, նմանվելով այն բժշկին, ով շատ ինտենսիվորեն մաքրում է հարբուխով հիվանդի քիթը, կարծելով, թե հարբուխը վերացնում է:
Մեզ հարկավոր է հիմնարար լուծումներ, որպեսզի եթե նույնիսկ վերջնականապես չլուծվեն մեր պրոբլեմները (որոնք անթիվ են ու մեծ մասամբ խռոնիկական), ապա հասնեն մինիմումի: Ի՛հարկե կան այնպիսի խնդիրներ, որոնք երբեք հնարավոր չի լրիվ լուծել. Սրանք այն խնդիրներն են, առանց որոնց մարդը կդադարի մարդ լինելուց, իսկ հասարակությունը` հասարակություն: Սակայն եթե միևնույն, պատճառների լուծման, մարտավարությունը կիրառվի, ապա այդ հավիտենական խնդիրները կհասնեն ամենաքչին: Օրինակ, եթե ոստիկանությունը հանցագործներին պատժելուց առաջ, մտահոված լինի քաղաքացու հանցագործ չդառնալով, ապա հանցագործության թիվն անասելիորեն կնվազի: Իսկ մեզ մոտ սպասում ենք մինչև մարդը դառնա հանցագործ (իսկ հանցագործ չեն ծնվում, այդպիսին են դառնում, եթե կան համապատասխան նախադրյալներ, իսկ պատճառ և առիթ միշտ էլ կճարվի): Նույնը կասենք, ասենք, մշակույթի մասին. չենք ապահովում համապատասխան ընտրյալ մշակույթի տարածումը, ճաշակի զարգացումը, հետո սկսում ենք պայքարել ռաբիսի ու գռեհիկության դեմ: Ստեղծում ենք մտայնություն, որ հզորը, լավը, աչքաբացը բանակում չծառայածն է, հետո սկսում ենք մարդկանց զոռով տանել բանակ: Հեծանիվով երթևեկելը ամոթալի մտայնություն համարվող միջավայրում, ուզում ենք ունենալ մաքուր օդ և առողջ մարմնով ժողովուրդ:
Այս ամենի դեմն առնելու համար, հարկավոր է բոլոր միջոցները տրամադրել դեպի պատճառները: Բայց արդյոք ուզո՞ւմ ենք, որ վերանան վատ հետևանքները:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1468 դիտում
22:12 25-11-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
733 դիտում
21:55 25-11-2024
Քաղաքապետարանը փողոցների վերաձևավորման և ձևափոխման աշխատանքներն ավարտեց Ալեք Մանուկյանում
676 դիտում
21:31 25-11-2024
Բռնության կանխարգելումը առաջնահերթություններից է. ՆԳ նախարարությունը միանում է արշավին