211652_close_icon
views-count1137 դիտում article-date 13:08 20-03-2014

Մի շարք գողությունների հեղինակները ձերբակալվել են

Հունվարի 18-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1951 թ. ծնված Էմա Խ.-ի բակից գողացել են 15 պարկ փայտ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են այլ հանցագործություն կատարելու համար ձերբակալված Ա. Սահակյանը և Ս. Ավագյանը: Պարզվել է նաև, որ նրանք փետրվարի 28-ին նույն տուժողի տանը կից հողատարածքում գտնվող ավտոտնակից գողացել են 500 դոլար, հեռուստացույց և խոհանոցային կաթսաներ: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Ա. Սահակյանը և Ս. Ավագյանը ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր