Հավակնորդների մրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անդրեյկինի հետ
Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում ավարտվել են 6-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը այս տուրում ոչ-ոքի է խաղացել ռուս շախմատիստ Դմիտրի Անդրեյկինի հետ: 6 տուրերի արդյունքում հայ գրոսմայստերն ունի 3,5 միավոր և կես միավորով հետ է մնում առաջատար Վիշվանաթան Անանդից, ով 6-րդ տուրում նույնպես ոչ-ոքի խաղաց:
Արոնյան - Անդրեյկին ½ - ½
Անանդ - Կարյակին ½ - ½
Մամեդյարով - Սվիդլեր 1 - 0
Թոփալով - Կրամնիկ 1 - 0
1. Անանդ 4
2. Արոնյան 3,5
3. Կրամնիկ 3
4. Թոփալով 3
5. Սվիդլեր 3
6. Մամեդյարով 3
7. Կարյակին 2,5
8. Անդրեյկին 2