1851 դիտում
16:23 19-03-2014
Նախագահի աշխատակազմի նոր գործընկեր կազմակերպությունն այլ գործելաոճ ունի
Մարտի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվեցին Ցեղասպանության ճանաչմանն ուղղված անվանակարգերի համար հայտ ներկայացրած 23 ՀԿ-ների ծրագրերը։ Հանձնաժողովի անդամներն առանձին-առանձին անդրադարձան ծրագրերի բովանդակությանը, բյուջեներին։ Հատուկ ընդգծվեց, որ որակյալ ծրագրեր ընտրելու խնդիր է դրված։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, նիստի ավարտին խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված անվանակարգերում ներկայացված ծրագրերի մասին, նշեց, որ դրանց մեջ կային բավականին լավ հայտեր։ «Ողջունելի է այն փաստը, որ դրանք ներկայացրել են կազմակերպություններ, որոնք երկար տարիներ զբաղվել են այս գործունեությամբ, ունեն կապեր, գիտելիքներ ու հմտություններ, պարզապես այդ աշխատանքն այժմ ցանկանում են անել հասարակական ուղղվածությամբ՝ հանրայնացնելով իրենց հետազոտությունները։ Կային նաև ծրագրեր, որոնք մեզ տխրեցրին, քանի որ հիմնականում արված էին պահի ազդեցության տակ, առանց գիտակցելու թեմայի կարևորությունը։ Ցեղասպանությունը լուրջ թեմա է, և մենք խիստ գտնվեցինք նման ծրագրերի նկատմամբ։ Կային նաև լավ ծրագրեր, որոնք, սակայն, չէին համապատասխանում մրցույթի բովանդակությանը։ Վերջիններիս, թերևս, խորհուրդ կտանք դիմել այլ մրցույթների»,- ասաց Սուրեն Մանուկյանը։
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթի վերջնական արդյունքները հայտնի կդառնան ապրիլի սկզբին։
Վերջերս մամուլում որոշ նյութեր հրապարակվեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հակածխախոտային պայքարի համար իբրև թե 4 ՀԿ-ների ՀՀ նախագահի դրամաշնորհ տրամադրելու մասին, որոնք որևէ միջոցառում չեն կազմակերպել և չեն պայքարել ծխելու դեմ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ այդ կազմակերպություններին դրամաշնորհ է տրամադրվել այն ժամանակահատվածում, երբ ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը չէր: Իսկ ՀԵՀ-ի` ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն ճանաչվելուց հետո ընկած ժամանակահատվածում դրամաշնորհ ստացած ՀԿ-ների իրականացրած ծրագրերի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել, և դրամաշնորհի արժանացած ՀԿ-ների ցանկը բազմիցս ներկայացվել է:
Դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի հակածխախոտային ծրագրերի ղեկավար Նարինե Մովսիսյանի կարծիքով էլ կա սխալ տեսակետ, թե հակածխախոտային պայքարն արդյունավետ չէ, մինչդեռ գոյություն ունեն մեթոդներ՝ օրենսդրական, տնտեսական և այլն, որոնք շատ երկրներում ունեցել են դրական արդյունքներ։
«2008-ից մինչև 2013-ի կեսերը ՀՀ նախագահ աշխատակազմի գործընկեր կազմակերպությունը «Զարգացում և ինտեգրացիա» ՀԿ-ն էր։
«Հայաստանն առանց ծխախոտի» դաշինքը բազմիցս բարձրաձայնել է, նամակներ է գրել՝ փորձելով նրանց ուշադրությունը գրավել այն փաստի վրա, որ նրանց հակածխախոտային պայքարը մենք համարում ենք անարդյունավետ։ Սակայն որևէ շարժ չի եղել մինչև 2013 թվականը։ Նոր գործընկեր կազմակերպությունը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, այլ գործելաոճ ունի, և պետք չէ երկու տարբեր կազմակերպությունների աշխատանքը շփոթել։ Լրատվամիջոցների այդ հրապարակումներում ես շփոթմունք եմ տեսնում, գուցե նաև դրանք անբավարար լրագրողական հետաքննության հետևանք են»,- նշեց Հայաստանի ամերիկյան համալսարանի Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի հակածխախոտային ծրագրերի ղեկավարը։
Նմանատիպ նյութեր
3002 դիտում
21:30 15-10-2019
Հայաստանի նոր իշխանությունները այս ընթացքում դրսեւորում են ընդգծված հակազգային գործելաոճ. Արմեն Աշոտյան
2806 դիտում
10:48 28-11-2018
Սիրո և համերաշխության հեղափոխությունը չի ենթադրում «եղունգները կտրած», անփուշ գործելաոճ. «Ժողովուրդ»
2877 դիտում
14:51 22-11-2019
Փորձ է արվում իմ՝ նախարար եղած տարիների վերաբերյալ վարկաբեկիչ «արժեւորումների» գործելաոճ կիրառել. Լեւոն Մկրտչյան
Այս բաժնից
892 դիտում
20:58 25-11-2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
688 դիտում
20:31 25-11-2024
Այս տարի մեր քաղաքացիները Սևանա լճից կամովին են դուրս բերում իրենց որսագործիքները. նախարար
943 դիտում
20:18 25-11-2024
Սիսիանի տարածաշրջանում խիտ մառախուղ է