Լիցքավորված Mercedes-Benz G63 AMG` Brabus-ից
Գերմանական Brabus թյունինգային ընկերությունը ներկայացրել է լիցքավորված Mercedes-Benz G63 AMG ամենագնացը:
Պրեմիում դասի ավտոմեքենան Brabus-ից ձեռք բերած B63S 700 թյունինգային փաթեթի շնորհիվ արդիականացված տեխնիկական ցուցանիշներ է ձեռք բերել, խոշոր` 23 դյույմանոց անվասկավառակներ, նոր բամպերներ,Brabus-ի էմբլեմով ռադիատորային ճաղավանդակ, բազմաթիվ աքսեսուարներ և սրահի շքեղ հարդարանք;
Brabus 700-ի 5,5լ ծավալով թվին տուրբո V8 շարժիչը հզորացվել է մինչև 700 ձիաուժ, իսկ վառելիքի միջին ծախսը 100 կմ ճանապարհի համար կազմում է 13,8լ:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: