211652_close_icon
views-count1401 դիտում article-date 13:04 19-03-2014

Շմոլ գազի թունավորում

Մարտի 18-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Գետամեջ գյուղի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել 1987 թ. ծնված Մարիամ Մ.-ն, 1990 թ. ծնված Արաքսյա Վ.-ն, 1969 թ. ծնված Մելանյա Մ.-ն, 1989 թ. ծնված Մանուկ Մ.-ն և 2008 թ. ծնված Նելսոնի Ն.-ն: Հանգամանքները պարզվում են: *** Մարտի 17-ին, ժամը 21.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Վեդիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1972 թ. ծնված Նոննա Հ.-ն, 1970 թ. ծնված Վարդիթեր Գ.-ն և 1995 թ. ծնված Մարինե Տ.-ն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր