1263 դիտում
12:31 19-03-2014
Հայ ակնագործները Ռուսաստանից բնական ալմաստ ձեռք բերելու դեպքում արտահանման տուրք չեն վճարի
Գործադիրը, ելնելով ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 2013թ. դեկտեմբերի 2-ին կնքված բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստի մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրից, ըստ որի հայկական ընկերությունների կողմից ՌԴ-ից առանց արտահանման տուրքի ձեռք բերված բնական, չմշակված ալմաստը չպետք է վերաարտահանվի, այսօրվա նիստում սահմանել է դրա հաշվառման կարգը և այն իրականացնող լիազոր մարմին ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
ՌԴ օրենսդրության համաձայն այդ երկրի ալմաստ արդյունահանող ընկերություններից ոչ ռեզիդենտների կողմից բնական, չմշակված ալմաստը ձեռք է բերվում՝ վճարելով արտահանման տուրք, որն զգալի գումար է կազմում: Փաստորեն հայկական ընկերություններն ազատվում են նշված տուրքից՝ պայմանով, որ իրենց ձեռք բերած ալմաստը Հայաստանից չվերաարտահանվի: Ակնկալվում է, որ որոշումն զգալիորեն կնպաստի հայկական ակնագործության զարգացմանը:
Նմանատիպ նյութեր
21193 դիտում
10:29 09-01-2020
Տեխզննման կտրոնը հնարավոր է ձեռք բերել սև շուկայում, լրացուցիչ վճարի դեպքում. «Ժամանակ»
2791 դիտում
13:49 09-12-2021
Կառավարությունը ստեղծում է «Հայ-Ալմաստ» ՍՊԸ-ն, որը կվերահսկի Հայաստանի ալմաստի բիզնեսը
Այս բաժնից
868 դիտում
11:28 16-01-2025
Բեյրութում հայ է սպանվել
1201 դիտում
10:48 16-01-2025
Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող
646 դիտում
10:23 16-01-2025
Հանրապետությունում շարունակվող սեզոնային գրիպի պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով. ԱՆ