1691 դիտում
11:48 19-03-2014
ՀՀ ԱԱԾ-ն կանխել է վիրուսակիր կեղծ էլեկտրոնային նամակների տարածման դեպքեր
Հանցավոր նպատակներ հետապնդող անհայտ անձանց կողմից, վերջերս հաճախակի է դարձել էլեկտրոնային փոստի հայկական օգտատերերին ՀՀ պետական մարմինների, այդ թվում ԱԱԾ անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածումը:
Այդ նամակներում առաջարկվում է ներբեռնել և համակարգչում տեղադրել իբր անվտանգության մակարդակը բարձրացնող ծրագրեր, որոնք փաստացի պարունակում են վիրուսներ: Համակարգչում համապատասխան հակավիրուսային ծրագրեր չունենալու դեպքում, նմանատիպ վնասաբեր ծրագրերը իրական վտանգ են պարունակում համակարգչի պաշտպանվածության մակարդակը թուլացնելու և նրանում առկա տեղեկատվությանը ապօրինի տիրանալու համար:
ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված արագ արձագանքման միջոցառումների արդյունքում ժամանակին կանխվել են նշված վիրուսակիր նամակների տարածման դեպքերը:
ՀՀ ԱԱԾ տեղեկացնում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով, պետական մարմինները նմանատիպ առաջարկներով նամակներ չեն տարածում և ցանցում դրանց առկայությունը կրում է կեղծ ու վտանգավոր բնույթ, ինչից ելնելով էլեկտրոնային փոստարկղերի օգտատերերին առաջարկվում է նմանատիպ նամակներ ստանալու դեպքում ոչնչացնել դրանք:
Նմանատիպ նյութեր
3789 դիտում
16:31 21-02-2020
ԱԱԾ-ն հայտնում է կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման վերաբերյալ տվյալներ ստանալու մասին
2435 դիտում
18:54 21-02-2020
Սոցիալական ցանցում կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման վերաբերյալ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել
Այս բաժնից
1018 դիտում
13:03 16-01-2025
Ֆիզկուլտ ինստիտուտը նոր ռեկտոր ունի
529 դիտում
12:23 16-01-2025
Ավինյանը Լյուքսեմբուրգի դեսպանի հետ քննարկել է գործակցության առաջիկա ծրագրերը
895 դիտում
11:28 16-01-2025
Բեյրութում հայ է սպանվել