1330 դիտում
17:19 18-03-2014
Դեսպան Սարգսյանը հանդիպել է Մոնղոլիայի ԱԳ նախարարի հետ
Մարտի 14-ին Մոնղոլիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանին (նստավայրը` Պեկին) ընդունեց երկրի արտաքին գործերի նախարար Լուվսանվանդան Բոլդը: Կողմերը քննարկվեցին Հայաստանի և Մոնղոլիայի միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների խթանմանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի ստեղծմանը, վիզային ռեժիմի դյուրացմանը վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Հանդիպման ընթացքում շեշտվեց, որ երկկողմ հարաբերությունների խթանմանը կարող է նպաստել Հայաստանում Մոնղոլիայի դեսպանի հավատարմագրումը, ինչպես նաև Հայաստանում և Մոնղոլիայում պատվավոր հյուպատոսների նշանակումը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ ԱԳ նախարարի անունից դեսպան Սարգսյանը վերահաստատեց Մոնղոլիայի արտաքին գործերի նախարարին ուղղված Հայաստան այցելելու հրավերը:
Նմանատիպ նյութեր
808 դիտում
19:35 17-01-2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Մոնղոլիայի վարչապետ Օյուն-Էրդենե Լուվսաննամսրայի հետ
1587 դիտում
20:22 24-05-2021
Մոնղոլիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալին
Այս բաժնից
898 դիտում
20:58 25-11-2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
697 դիտում
20:31 25-11-2024
Այս տարի մեր քաղաքացիները Սևանա լճից կամովին են դուրս բերում իրենց որսագործիքները. նախարար