Զեյթունի բնակիչ, հաշմանդամ տղամարդը Էրեբունիում իրեն ցած է նետել շենքի 9-րդ հարկից
                        Այսօր՝ մարտի 18-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Խաղաղ Դոնի 12 շենքի բակում տղամարդու դի կա: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված շենք է ժամանել ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ալիկ Մարուխյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Գրիգոր Մղդեսյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 60-ամյա Ստեփան Մովսիսյանն էր, ով գալով նշված շենք, որը 9 հարկանի է, 9-րդ հարկից իրենց ցած է նետել: Ի դեպ, Ս. Մովսիսիյանը հաշմանդամ էր. Նրա աջ ոտքն անդամահատված էր: Զննությամբ նրա գրպանում հայտնաբերվել է երկտող, որտեղ գրված է. «Իմ քայլի մեջ ոչ ոքի չմեղադրեք»: 
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

