211652_close_icon
views-count1707 դիտում article-date 12:22 18-03-2014

Մահացել է քանդակագործ Արա Շիրազը

Այսօր կյանքի 73-րդ տարում «Նաիրի» բժշկական կենտրոնում երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է անվանի մտավորական, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազը՝ բանաստեղծ Հովհաննես Շիրազի որդին, ով «գլխուղեղի ինսուլտ» ախտորոշմամբ տեղափոխվել էր նշված կենտրոն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ «Նաիրի» բժշկական կենտրոնից: Հիշեցնենք, որ Արա Շիրազը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 24-ին: [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին հայտնել էր, որ քանդակագործը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում՝ առանց դրական եւ բացասական դինամիկայի և շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքին:

Նմանատիպ նյութեր