6501 դիտում
09:31 18-03-2014
Ոսկեգույն «Մերսեդեսի» տերն արաբ շեյխ չէ, երրորդմասցի Հայկն է․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ Երևանում ոսկեգույն «Տ» դասի «Մերսեդես» հայտնվեց, որը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների և մեկնաբանությունների առիթ տվեց: Բանն այն է, որ նման մեքենաները հատուկ են արաբական շեյխերին, և շեյխական մեքենայի հայտնվելու հետ կապված հայ հանրության հուզումը հասկանալի է։
Շեյխերը, միլիարդատերերը սիրում են «տյունինգի» միջոցով իրենց մեքենաները դարձնել մասամբ ոսկյա կամ ոսկեջրել։ Հարցը, ուրեմն, հետևյալն է. մի՞թե հայաստանյան աղքատության ֆոնին որևէ մեկի մտքով անցել է շեյխական հաճույքներով զարմացնել հայաստանցիներին։
Երևանում հայտնված ոսկեգույն «Մերսեդեսի» տերը, պարզվում է, Երևանի բնակիչ Հայկ Վարդանյանն է։ Հայկը շենգավիթցի է՝ «երրորդմասցի», 21 տարեկան։ Նրա հայրը գործարար է, ասում է լայն հանրությանը ոչ հայտնի։ Հայկը մեզ հետ զրույցում պատմեց, որ ոսկեգույն մեքենաներ տեսել է Դուբայում, իսկ համացանցում ու սոցիալական ցանցերում բավականին երկար ժամանակ հետաքրքրվել է դրանցով։
Թերթի հետ զրույցում ասաց, որ իր մեքենան ոչ ոսկուց է, ոչ էլ ոսկեջրած։ Ըստ Հայկի, դրա մակերեսը ծածկվել է քրոմե ժապավենով, այսպես ասած «պլյոնկայով» թաղանթով։ Հայկը 98 սմ լայնությամբ և 27 մետր երկարությամբ թաղանթը պատվիրել է Ուկրաինայից 4100 ԱՄՆ դոլար արժեքով։ Պնդում է, որ բուն թաղանթապատելու աշխատանքների համար շատ քիչ գումար է ծախսել։ 300 դոլար է վճարել մասնագետին մեքենայի որոշ դետալներ քանդել-տեղադրելու համար։ «Փոքր պլյոնկա էլ մնացել է, հեռախոսս էլ եմ պլյոնկել, թաղի էրեխեքին էլ եմ տվել, որ իրենց հեռախոսները պլյոնկեն։ Թե կուզեք, ձեզ էլ կարող եմ մի կտոր տալ։ Թե չէ մի օր մեքենան հանեցինք, ինչ ասես գրեցին»,-ասաց Հայկ Վարդանյանը։
Թերթի հարցին, թե որքանով է գնել «Մերսեդեսը» և որքան է գնահատում հիմա, Հայկը պատասխանեց. «Գինը չեմ ասի, միայն կասեմ, որ «Տոյոտա Քեմրիից» թանկ չէ։ Իսկ եթե տեղյակ եք, Հայաստանում էսօր «Քեմրի» շատ ունեցողներ կան»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
18501 դիտում
21:11 18-06-2018
«Մերսեդեսի» խուզարկությամբ հայտնաբերվեց 19 կտոր «Սուբոտեքս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
6494 դիտում
17:17 11-06-2014
Անկախ եղանակային պայմաններից՝ Հայկն ու Մարիամը գեղեցկացնում են Երևանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
16650 դիտում
17:59 28-03-2015
44-ամյա Հայկն իր վարած ավտոբուսը կանգնեցրած ուղևորուհուն այլ ուղղությամբ է տարել և ցանկացել բռնաբարել
Այս բաժնից
874 դիտում
20:58 25-11-2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
664 դիտում
20:31 25-11-2024
Այս տարի մեր քաղաքացիները Սևանա լճից կամովին են դուրս բերում իրենց որսագործիքները. նախարար
922 դիտում
20:18 25-11-2024
Սիսիանի տարածաշրջանում խիտ մառախուղ է