2438 դիտում
09:04 18-03-2014
«Անհրաժեշտության դեպքում՝ Ջավախքը կսարքեն «Ղրիմ». Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ աղբյուրների համաձայն` Ջավախքում ապրող հայերը Ռուսաստանի «մեկենասությամբ» շուտով սկսելու են անջատողական շարժում և Ղրիմի օրինակով ցանկություն են հայտնելու միանալ Ռուսաստանին, տեղյա՞կ եք նման գործընթացից՝ հարցրինք ջավախեցի, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանին:
«Վստահ եմ` չի կարող լինել, հասարակական ակտիվի քննարկումներում նման օրակարգ չկա»: Որ լիներ, կիմանայի՞ք: «Անպայման»: Նախորդ տարիներին միշտ էլ նման հարց շոշափվել է, և չի կարելի ասել, թե սա ոչ մի տեղից «ծնված» խնդիր է: «Անջատողականություն Ջավախքում երբեք չի եղել, ընդամենը 90-ականների սկզբին թերթերից մեկում նման մի առկայծում եղավ, որը, այո, անվանվեց սեպարատիզմ, սակայն հետագայում նման դրսևորումներ չեն եղել»: Բացառո՞ւմ եք, որ հայ համայնքն այս օրերին գնա նման բանի: «Այո, բացառում եմ, չնայած ապագայի համար ոչինչ ասել չեմ կարող, բոլոր դեպքերում, եթե նման բան լինի, ես կգնամ ու կբացատրեմ, որ դա անթույլատրելի է, վտանգավոր»:
Իսկ մեկ այլ հայտնի ջավախեցի թերթի հետ զրույցում ասաց. «Պետք եղավ՝ կանենք, ինչ է եղե՞լ, որ»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
967 դիտում
18:45 15-01-2025
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը
961 դիտում
18:33 15-01-2025
Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել
514 դիտում
18:12 15-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար