2020 դիտում
16:43 26-02-2014
Մենք ռուսների «քթի տակից թռցրեցինք» Աջարիան և Ջավախքը. Սաակաշվիլի
Ուկրաինայի հաղթանակը պատմական նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ «Արչևանի» հաղորդման ժամանակ:
«Այդ հաղթանակը ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Վրաստանի համար պատմական նշանակություն ունի: Առաջին հերթին, փլուզվեց ամենակարող Ռուսաստանի մասին հորինված լեգենդը: Վերջին տարիներին Պուտինն արեց ամեն ինչ՝ դադարեցնելու համար Ուկրաինայում հեղափոխությունը: Սակայն նա պարտվեց Կիևում և մյուս բոլոր մարզերում նույնպես:
Վերջին օրերին այնտեղ էր Պուտինի դեսանտը, սակայն՝ անօգուտ: Նա Յանուկովիչին 2 մլրդ դոլար տվեց և հրահանգեց, որպեսզի վերջինս ցրի Մայդանը, սակայն ձախողվեց: Ուկրաինայում ազգային մտածելակերպ է ամրապնդվել: Իսկ ինչ վերաբերում է Ղրիմին, ապա այնտեղ գլխավորը խնդիրը մնում է ռուսական ռազմաբազայի և կոնտինգենտի առկայությունը: Ռուսները փորձում են այնտեղ նույն սցենարը ստեղծել, որը ժամանակին արել են Աբխազիայում և Ցխինվալիում, սակայն մենք նրանց «քթի տակիս թռցրեցինք» Աջարիան և Ջավախեթին (Ջավախքը):
Եթե չլինեին «Վարդերի հեղափոխությունը» և մեր իրականացրած բարեփոխումները, ապա այսօր Ռուսաստանը Աջարիան նույնպես կհայտարարեր անկախ պետություն, իսկ Ջավախքը կառանձնացվեր:
Ղրիմում անջատողականությունը դեռևս սկզբնական փուլում է գտնվում, և եթե հիմա Ուկրաինայի իշխանություններն արագ գործեն, Ռուսաստանը Զրիմում էլ չի հասցնի իր նպատակներն իրագործել, և եթե «ոլորեն ուկրաինացիների պարանոցը, ապա Վրաստան ապագա չի ունենա»,-ասել է Սաակաշվիլին:
Նմանատիպ նյութեր
1867 դիտում
10:25 05-04-2022
Կհետևի՞, արդյոք, Աջարիան Հարավային Օսիայի օրինակին․ «Հայաստանի Հանրապետություն»
1847 դիտում
17:59 20-08-2015
Մոուրինյոն Վան Գալի քթի տակից փախցրեց Պեդրոյին. ծաղրանկար
Այս բաժնից
1348 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1156 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1591 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է