1167 դիտում
08:50 18-03-2014
Այս տարի բնակիչները գազի դիմաց 4,8 մլրդ դրամով ավելի են վճարել․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Գազպրոմ Արմենիա» ընկերության տրամադրած տեղեկատվության համաձայն` այս փետրվարին բնակիչ-բաժանորդներն սպառել են 1,2 մլն խմ-ով պակաս բնական գազ, քան 2013թ. փետրվարին` չնայած հանգամանքին, որ բնակիչ-բաժանորդների թիվն այս ժամանակահատվածում ավելացել է ավելի քան 11,5 հազարով: Այնպես որ, երբ նկատում ենք, որ բաժանորդների թվաքանակի մեխանիկական ավելացումը քաղաքացիների սոցիալական վիճակի դրական փոփոխության ցուցանիշ չէ, չենք սխալվում:
Քանզի հազարավոր ընտանիքների համար գազօգտագործող բաժանորդ լինելն ամփոփվում է գազի խողովակն իր տան պատերից ներս հասցնելով և առավելագույնը գազօջախի վրա սուրճ պատրաստելով: Այլապես, 11 հազար 554 բաժանորդների ավելացումը, մեկ տարվա կտրվածքով, պետք է որ սպառման ծավալների նկատելի աճ ապահովեր:
.... Բայց կարևորը, պարզվում է, ոչ թե գազի սպառման ծավալներն են, այլ դրանց համար վճարված գումարները, որոնք միմյանց հակադարձ համեմատական են: Քանզի միայն փետրվարին բնակիչ-բաժանորդներն սպառած գազի դիմաց վճարել են 11,2 մլրդ դրամ (խմ-ն` 156 դրամի հաշվարկով), ինչը նախորդ տարվա փետրվարի արդյունքը գերազանցում է 1,6 մլրդ դրամով: Մինչդեռ բնակիչ-բաժանորդների համար պատկերը շատ ավելի տխուր է եղել հատկապես հունվարին, երբ ստիպված էին նախորդ հունվարի նկատմամբ ավելի քան 3,2 մլրդ դրամով ավելի վճարել (կազմել է 16,3 մլրդ դրամ)։ Արդյունքում, ընդամենը հունվար և փետրվար ամիսների ընթացքում բնակչությունը «Գազպրոմ Արմենիային» վճարել է շուրջ 4,8 մլրդ դրամ ավելի գումար, քան նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
697 դիտում
12:02 12-11-2024
ՀՀ ռազմական բյուջեն 2025թ-ին կկազմի 664,7 մլրդ դրամ, ինչը 110 մլրդ դրամով ավելին է, քան այս տարի
1379 դիտում
16:03 29-09-2022
2023-ին գիտությանը կհատկացվի 6,5 մլրդ դրամով ավելի գումար, քան այս տարի. Տիգրան Խաչատրյան
Այս բաժնից
871 դիտում
20:58 25-11-2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
661 դիտում
20:31 25-11-2024
Այս տարի մեր քաղաքացիները Սևանա լճից կամովին են դուրս բերում իրենց որսագործիքները. նախարար
919 դիտում
20:18 25-11-2024
Սիսիանի տարածաշրջանում խիտ մառախուղ է