1440 դիտում
21:01 17-03-2014
Կանանց առողջության պահպանման միամսյակ. Մեկ շաբաթում դիմել է 5982 կին
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ողջ հանրապետությունում իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի առաջին շաբաթվա ընթացքում Երևանում և Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերում կազմակերպված «բաց դռների» օրերի ընթացքում դիմել է 5982 կին։
Երևանի պոլիկլինիկաներ դիմած 3786 կանանցից 2507-ին տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, 2066-ը ենթարկվել է առաջնակի զննման մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, 1853 կին հետազոտվել է, 749-ին նշանակվել է բուժում, 652-ն ուղեգրվել է մասնագիտացված բժշկական կենտրոն:
Միամսյակի ծրագրում ընդգրկված հիվանդանոցներում բուժօգնություն է ցուցաբերվել 688 կնոջ։ Նրանցից մասնագիտացված խորհրդատվություն է տրամադրվել 289-ին, հետազոտվել է 373-ը, 52 կին ստացել է կոնսերվատիվ բուժում, 84-ը վիրահատվել է (հիմնականում` գինեկոլոգիական, ուռուցքաբանական և աչքի հիվանդությունների կապակցությամբ):
Միամսյակի շրջանակներում նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցով Երևանի առաջատար կլինիկաները մարտի 10-ից մինչև մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում արտագնա «բաց դռների» օրեր են կազմակերպվել 4 մարզում։
Կոտայքի մարզի բժշկական կազմակերպություններ է դիմել 1011 կին, որից մասնագիտացված խորհրդատվություն է տրամադրվել 738-ին, 818-ը ենթարկվել է առաջնային զննման, 711-ը բուժօգնություն է ստացել մարզի բժշկական կազմակերպություններում, իսկ 243 կին ուղեգրվել է Երևանի բժշկական կազմակերպություններ:
Արմավիրի մարզում բուժօգնություն (խորհրդատվություն, հետազոտություններ և բուժում) է ցուցաբերվել 456 կնոջ, որից 321-ը` նեղ մասնագիտական, 115-ը` մանկաբարձա-գինեկոլոգիական։ Երևան է ուղեգրվել 62 կին, որից 20-ը` ակնաբուժական վիրահատությունների, 22-ը՝ մանկաբարձա-գինեկոլոգիական բուժօգնության, 8-ը` դժվարամատչելի հետազոտությունների և 12-ը` մասնագիտացված բուժօգնության համար:
Երևանից գործուղված մասնագետները Սյունիքի մարզում 555 կնոջ մասնագիտացված բուժօգնություն են ցուցաբերել տեղում, 15 կին ուղեգրվել է Երևան, որից 5-ը` վիրահատական բուժօգնության, 10-ը՝ հետազոտությունների համար:
Վայոց ձորում զննվել է 174 կին, որից 30-ը` մանկաբարձ-գինեկոլոգի կողմից։ Բուժօգնությունը և հետազոտությունները կազմակերպվում են տեղում:
Նմանատիպ նյութեր
829 դիտում
16:51 04-11-2020
Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 28 շաբաթական հղի մի կին
Այս բաժնից
871 դիտում
20:58 25-11-2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
658 դիտում
20:31 25-11-2024
Այս տարի մեր քաղաքացիները Սևանա լճից կամովին են դուրս բերում իրենց որսագործիքները. նախարար
916 դիտում
20:18 25-11-2024
Սիսիանի տարածաշրջանում խիտ մառախուղ է