211652_close_icon
views-count1330 դիտում article-date 20:41 17-03-2014

Դեսպան Մանուկյանը այցելել է Աջարիա

Մարտի 15-ին և 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը աշխատանքային այցելություն է ունեցել Աջարիայի Ինքնավար Հանրապետություն: Առաջին հանդիպումը կայացել է Բաթումի քաղաքապետի պաշտոնատար Գիորգի Երմակովի հետ, ով ներկայացրեց Բաթումի զարգացման հեռանկարներն ու ուղղությունները՝ ընդգծելով բաթումահայերի ավանդական դերը քաղաքի զարգացման գործում: Դեսպան Մանուկյանն իր հերթին խոսել է Բաթումում առաջիկա զբոսաշրջային շրջանի ընթացքում մեր հայրենակիցների՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետություն այցելությունների հետ կապված կազմակերպչական հարցերում տեղական իշխանությունների հետ սերտ համագործակցության կարևորության մասին: Դեսպան Մանուկյանի հաջորդ հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ էր Բաթումի Բարեկամության տանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքային խնդիրներին վերաբերող հարցերը, դրանց ուղղությամբ տարվող աշխատանքները, համայնքային կյանքի զարգացման հեռանկարները: Դեսպան Մանուկյանը կարևորել է հայ համայնքային կյանքում մշակութային, կրթական և սպորտային ակտիվության կարևորությունը և համայնքային մի շարք ակտիվիստների հանձնել է ՀՀ սփյուռքի, մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների գերատեսչական պարգևները: Հանձնվեցին նաև ՀՀ պաշտպանության նախարարության գերատեսչական պարգևներ Երկրորդ աշխարհամարտի մասնակիցներին և վետերաններին:

Նմանատիպ նյութեր