Չիլիում ցունամիի վտանգի պատճառով ավելի քան 100 հազար մարդ է տարհանվել
Չիլիում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամիի վտանգի պատճառով ավելի քան 100 հազար մարդ է տարհանվել։ Այս մասին հայտնում են ԱԻ֊ի ազգային վարչության տնորեն Ռիկարդո Տորոն, փոխանցում է ITAR-TASS-ը։
Ըստ նրա խոսքերի, տարհանումն իրականացվել է երկրի խաղաղօվկիանոսյան ափամերձ տարածքում։ Նա նշել է, որ բնակչության տարհանումն իրականացվել է զուտ անվտանգության նկատառումներից ելնելով։ Ըստ օդերևութաբանների կանխատեսումների, սպասվող ցունամիի վտանգն այդքան էլ զգալի չէ։
Հիշեցնենք, որ Չիլիում 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը գտնվել է Իկիկե նավահանգստից 61 կմ դեպի հյուսիս֊արևմուտք։