Չիլիի ափամերձ շրջաններից ցունամիի վտանգի պատճառով 900 հազար մարդ է տարհանվել։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ֊ները։
Իշխանությունները երկրաշարժից տուժածներին օգնություն հատկացնելու միջոցներ են ձեռնարկում և հաշվարկում վնասների չափը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ հզոր երկրաշարժի զոհ է դարձել 5 մարդ։ Զոհվել է 4 տղամարդ, 1 կին։