Հայ կինը և հայ ընտանիքը վտանգված է
Երբ ընտրեց ոչ այնքան կանացի մասնագիտություն` քանդակագործ Հերիքնազ Գալստյանը հասկացավ`տղամարդկանց մեջ սովորելով ու աշխատելով` աջակցության համար չի դիմելու և փորձելու է նրանցից լավ աշխատել:
Հարյուրավոր քանդակներ է արել, բայց համոզված է` իր լավագույն ստեղծագործությունն իր երեխաներն են: Ֆեմինիստ չէ, ընտանիքը կարևորում է ու կարծում, որ հայ կանայք ամենաուժեղ ու ամենալավ կանայք են:
Հայ կինը և հայ ընտանիքը վտանգված է: Սպառնալիքներից մեկն, ըստ հասարակական սեկտորի ներկայացուցիչների, ֆեմինիստական շարժումն է: Նրանց կարծիքով` այդ շարժումը Հայաստանում Արևմուտքից, Ադրբեջանից ու Թուրքիայից է ֆինանսավորվում: Նպատակը հայ ընտանիքը մասնատելն ու Հայաստանը դատարկելով` մեր երկրի տարածքին տիրելն է: Մարտի ութին այդ շարժումներից մեկի ներկայացուցիչները ուղերձ են հրապարակել, որում մտահոգիչ կոչեր են հնչել, օրինակ` չամուսնանալը ամոթ չէ:
Արման Բոշյանը կարծում է, որ գենդերի մասին օրենքն ու դրա ընդունումը հայ ընտանիքի քայքայման ծրագրի քայլերից մեկն է: ԱՄՆ-ում համանուն օրենքի ընդունումը հանգեցրեց այլընտրանքային գենդերի կամ սեռի բազմազանության:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/24318]Armnewstv.am[/url]