Չիլիի հյուսիսում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկարշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ֊ի երկրաբանական ծառայությունը։
Էպիկենտրոնը գտնվել է Իկիկե խոշոր նավահանգստից 61 կմ դեպի հյուսիս֊արևմուտք։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ դեռ չեն հաղորդվել։