211652_close_icon
views-count1496 դիտում article-date 20:29 15-03-2014

«Փյունիկ»-ը ջախջախեց «Ալաշկերտ»-ին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի «Փյունիկ»-«Ալաշկերտ» հանդիպումը գոլառատ ստացվեց: Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց Գագիկ Պողոսյանը, ում հաջողվեց մինչև ընդմիջման գնալը ձևակերպել դուբլ: Երկրորդ խաղակեսի առաջին իսկ րոպեներին Սարգիս Բալոյանը, ով ավելի վաղ աչքի էր ընկել գոլային փոխանցմամբ, մեն-մենակ եկավ դարպասապահի դեմ ու մեծացրեց «Փյունիկ»-ի առավելությունը: Եվս երկու գոլ իր անվան դիմաց գրանցեց Վարդան Բակալյանը: Երիտասարդ հարձակվողը, փոփոխության դուրս գալով, աշխուժություն բերեց ու խաղադաշտում անցկացրած 30 րոպեների ընթացքում դարձավ դուբլի հեղինակ: «Ալաշկերտ»-ի կազմում միակ գոլը 63-րդ րոպեին խփեց Միհրան Մանասյանը: Այս հանդիպումից հետո Սարգիս Հովսեփյանի սաները բարելավեցին դիրքերը մրցաշարային աղյուսակում՝ բարձրանալով մեկ հորիզոնականով: [b]«Փյունիկ»-«Ալաշկերտ» 5:1 (2:0)[/b] Երևան, Ֆուտբոլի ակադեմիա Գոլերը` Գագիկ Պողոսյան, 19, 37, Սարգիս Բալոյան, 49, Վարդան Բակալյան, 73, 90+3 («Փյունիկ»), Միհրան Մանասյան, 63 («Ալաշկերտ») «Փյունիկ». Գոռ Մանուկյան, Վասպուրակ Միանսյան, Վարազդատ Հարոյան, Արթուր Յուսպաշյան, Գագիկ Պողոսյան, Արման Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Աղվան Պապիկյան, Սարգիս Բալոյան, Գոռ Մալաքյան, «Ալաշկերտ». Արմեն Խաչատրյան, Վարդան Գրիգորյան, Արարատ Առաքելյան, Հայկ Իշխանյան, Դուշան Մլադենովիչ, Նարեկ Գյոզալյան, Արթուր Բարսեղյան, Անդրանիկ Սարգսյան, Դարիո Վուչիչ, Նարեկ Դավթյան, Միհրան Մանասյան

Նմանատիպ նյութեր