211652_close_icon
views-count1808 դիտում article-date 18:14 01-03-2014

Հովսեփյանի գլխավորությամբ «Փյունիկ»-ը իր առաջին խաղում ջախջախեց «Միկա»-ին

Ավանի Ֆուտբոլի Ակադեմիայում ավարտվեց Հայսատանի Բարձրագույն խմբի 15-րդ տուրի «Փյունիկ» - «Միկա» հանդիպումը: Սարգիս Հովսեփյանը իր մարզչական նորամուտը նշեց «Միկա»-ի նկատմամբ 4:0 հաշվով տարած փառահեղ հաղթանակով: Հանդիպման հաշիվը առաջին րոպեին բացեց Սարգիս Բալոյանը, ով մեն-մենակ դուրս գալով դարպասապահ Գեւորգ Կասպարովի դեմ, շրջանցեց նրան և խոցեց դարպասը: 18-րդ րոպեին նույն ոճով Կամո Հովհաննիսյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Խաղավերջում «Փյունիկ»-ը, ևս երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը: 84-րդ րոպեին Վիուլեն Այվազյանը երրորդ անգամ ստիպեց գնդակը սեփական դարպասից հանել Գևորգ Կասպարովին, իսկ 87-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Կարեն Եսայանը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը: Խաղային օրվա մյուս հանդիպման շրջանակում առաջատար «Արարատ»-ը հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջեց «Բանանց»-ին:

Նմանատիպ նյութեր