Ռուսաստանը խոչընդոտեց Ղրիմի հարցով ՄԱԿ ԱԽ-ի բանաձևի ընդունմանը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվել ընդունել Ղրիմի հանրաքվեի դեմ մշակած բանաձևը: Ռուսաստանը՝ որպես ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամ, օգտվելով իրեն տրված իրավունքից, ավետո է դրել բանաջևի ընդունման վրա:
ՄԱԿ_ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի խոսքով՝ Ռուսաստանը հարգելու է Ղրիմի ժողովրդի ընտրությունը:
ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված բանաջևը նպատակ ուներ արգելել Ղրիմի հանրաքվեն և կոչ էր անում բոլոր երկրներին չընդունել հանրաքվեի արդյունքները:
Ձեռնպահ է քվեարկել միայն Չինաստանը: