ԱՄՆ-ն դեմ է Պաղեստինի վերաբերյալ ՄԱԿ-ում բանաձևի ընդունմանը
Վաշինգտոնը գտնում է, որ սա ամենահարմար պահը չէ Պաղեստինի կարգավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ում բանաձև ընդունելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռաթքեն:
«Մենք չենք աջակցում այդ բանաձևին: Եվ շատերն են համաձայն, որ բանաձևը կառուցողական չէ և ոչ էլ քննարկման համար համրմար ժամանակ է ընտրված»,-մեջբերում է ամերիկացի դիվանագետի խոսքերը Риа Novosti գործակալությունը:
Ռաթքեն նաև չի կարողացել պատասխանել հարցին, թե Միացյալ Նահանգները կքվեարկի՞ բանաձևին կամ էլ կօգտագործի՞ վետոյի իր իրավունքը քվեարկության ժամանակ, եթե այն կայանա այսօր: