211652_close_icon
views-count11603 դիտում article-date 20:40 15-03-2014

Երևանում բախվում են ճանապարհային ոստիկանի Toyota Corolla-ն և Нива-ն. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ

[b]SHAMSHYAN.com[/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է մարտի 12-ին Երևանում տեղի ունեցել ճանապարհային ոստիկանության ծառայողի Toyota Corolla և Վազ 2121 մակնիշի ավտոմեքենաների բախումը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 12-ին՝ Ժամը 13:00-ի սահմաններում, Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել էին Toyota Corolla մակնիշի 570 ՈU 01 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 55 SS 045 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկային: Հարվածի հետևանքով Corolla-ն հայտնվել էր հետիոտնի համար նախատեսված մայթին, իսկ «Նիվա»-ի առջևի ձախ անվադողը վնասվել էր: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի վայրում հավաքվածները ասում էին, որ մեղավորը եղել է «Նիվա»-ի վարորդը, ով ստեղծելով վթարային իրավիճակ՝ բախվել էր ՃՈ աշխատակցի ավտոմեքենային: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր