12018 դիտում
15:57 15-03-2014
Ծայրահեղ վիճակում գտնվող զինվորին օգնություն է հարկավոր. ֆոտոշարք
22-ամյա Իշխան Ղալամյանը ծնվել է 1991թ. հունիսի 15-ին՝ Սիսիան քաղաքում, որտեղից էլ, դպրոցն ավարտելուց հետո, զորակոչվել է բանակ: Զինծառայությունն անց է կացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ որպես սահմանապահ 2 տարի կանգնելով Ջաբրաիլի 1-ին գծում:
Իշխան Ղալամյանի ծառայության ավարտին մնացել էր ընդամենը 14-օր, սակայն նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ հետո՝ Երևանի կենտրոնական հոսպիտալ, որտեղ էլ ախտորոշվել է, որ Իշխան Ղալումյանը ձեռք է բերել երիկամների նեֆրիտ հիվանդություն:
Իշխան Ղալամյանին ծայրահեղ ծանր և անգիտակից վիճակում շտապ օգնության բրիգադով հոսպիտալից տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Շտապ կարգով դիալեզ է իրականացվել, որից հետո Իշխանը գիտակցության է եկել: Այդ միջադեպից մինչ այժմ էլ Իշխան Ղալամյանը շարունակում է պարտադիր կերպով շաբաթական 3 անգամ հաճախել դիալեզի կուրսերի, սակայն դա միայն գոյատևման հնարավորություններ է տալիս և չի բերում վերջնական ապաքինման:
Սիսիան քաղաքում չկա դիալեզի սրահ, որի պատճառով էլ Իշխանը շաբաթական 3 անգամ, դիալեզի պարտադիր կուրսերն անցնել կարողանալու նպատակով, տեղափոխվել է Երևան, որտեղ բնակվում է վարձով՝ ծայրահեղ ծանր պայմաններում:
Իշխանն ունի ռազմաբժշկական որոշում՝ 2-րդ կարգի զին. հաշմանդամ է: Ստանում է հաշմանդամության թոշակ, որը, սակայն, չի բավարարում զինծառայության ընթացքում քայքայած առողջությունը վերականգնելու համար: Իշխանի լիովին ապաքինման միակ շանսը երիկամի փոխպատվաստումն է, որի համար, սակայն, նրա ընտանիքը բավարար գումար չունի:
Մեզ հետ զրույցում Ղալամյան Իշխանի հայրը` Սաղաթել Ղալամյանը նշեց, որ պատրաստ է անգամ իր սեփական երիկամը տալ որդու ապաքինման համար, սակայն Հայաստանում փոխպատվաստման վիրահատությունն իրականացնելու դեպքում նույնպես հաջողության հասնելու շանսերը փոքր են. «Բժիշկները 50 տոկոսանոց հաջողություն են կանխատեսում: Այստեղ նմանատիպ փոխպատվաստումը 50 տոկոս հավանականությամբ «կաշխատի» կամ «չի աշխատի»: Հաջողության չհասնելու դեպքում կպարզվի, որ 8 շնչից բաղկացած մեր ընտանիքում արդեն 2 հոգի ենք հաշմանդամ և որդիս կրկին դիալեզի կարիքն ունի»:
Լիարժեք արդյունքի հասնելու համար հարկ է, որ վիրահատությունն անցկացվի արտերկրում՝ օտարերկրացի բարձրակարգ մասնագետների կողմից, որից բացի` արտերկրում իրականացվող դիալեզի միջոցով նույնպես կարելի է ապրել:
«Այստեղ իրականացվող դիալեզը կարծես քիչ-քիչ քայքայում է մարդուն, մինչդեռ մի շարք զարգացած երկրներում դիալեզ ստացող հիվանդները կարողանում են նաև հնարավորինս ապրել լիարժեք կյանքով` աշխատել, ամուսնանալ և ընտանիք ստեղծել», - հայտնում է Իշխանի հայրը:
Ղալամյանների ընտանիքը բաղկացածէ 8 անձից, որոնցից 2-ը Սաղաթել Ղալամյանի թոռնիկներն են` 1 և 2 տարեկան:
Իշխան Ղալամյանը Սաղաթել Ղալամյանի կրտսեր որդին է: Մյուս երկու որդիները` 1986թ. ծնված Դավիթը և 1987թ. ծնված Էրիկը նույնպես առողջական խնդիրներ ունեն և ազատված են զինծառայությունից:
Իշխան Ղալամյանի բուժումն արտերկրում կազմակերպելու և իրականացնելու նպատակով «Արդշինինվեստբանկ»-ում Իշխան Ղալամյանի անվամբ հաշվեհամար է բացվել:
Ձեր հանգանակութունները խնդրում ենք իրականացնել գումար փոխանցելով «Արդշինինվեստբանկ»-ի՝ Իշխան Ղալամյանի անվան 2470017041020000 հաշվեհամարին:
Ձեր ներդրած ցանկացած փոքրիկ լուման կարող է առիթ հանդիսանալ Իշխանի կյանքը օր առաջ քայքայումից փրկելու համար:
Այլ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Իշխան Ղալամյանի հորը` Սաղաթել Ղալամյանին՝ 098952096:
Նմանատիպ նյութեր
125977 դիտում
14:10 31-10-2020
Հիվանդանոցում 10 օրից ավել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորին մայրը գտավ… 2 ժամ հետո տղան մահացավ. Շուշան Դանիելյան
Այս բաժնից
754 դիտում
18:50 25-11-2024
Լեհաստանի նախագահը Հայաստանում է
541 դիտում
18:38 25-11-2024
ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական ծառայությունների բարեփոխումները
1057 դիտում
18:26 25-11-2024
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի