211652_close_icon
views-count1538 դիտում article-date 11:31 15-03-2014

Դասախոսություններ՝ Արցախի զորամասերում

Մարտի 15-ին մեկնարկում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊՀ ‹‹Երիտասարդ համալսարանականների միավորում›› հասարակական կազմակերպության «Մենք հպարտ ենք մեր բանակով» ծրագիրը։ ԵՊՀ ուսանողները, ասպիրանտներն ու երիտասարդ գիտաշխատողները եռօրյա ծրագրի շրջանակներում կայցելեն Քաշաթաղի, Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի, Քարվաճառի զորամասեր: Երիտասարդները զորամասերին կնվիրեն գրքեր, պատմական Հայաստանի քարտեզներ: Յուրաքանչյուր զորամասի գերազանց ծառայող զինվորներ և երիտասարդ սպաներ կպարգևատրվեն հուշանվերներով: ԵՊՀ դասախոսները նշված զորամասերում հանդես կգան դասախոսություններով` հայոց պատմություն, քաղաքագիտություն և մի շարք արդիական թեմաներով: ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի դասախոսները զինվորների համար կիրականացնեն հոգեբանության դասընթացներ։ Միջոցառումները կուղեկցվեն ռազմահայրենասիրական երգերի կատարումներով:

Նմանատիպ նյութեր