Խոշոր եղջերավոր անասուններին կչիպավորեն․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանին անհրաժեշտ է 517 հազար 188 ականջապիտակ՝ Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման համար: Հանրապետությունում առկա շուրջ 858 հազար խոշոր եղջերավոր անասուններից 341 հազարն ականջապիտակներ ունեն:
Այս տվյալն ամրագրված է կառավարության վերջին նիստում հաստատված խոշոր եղջերավոր անասունների համարակալման, հաշվառման և գրանցման ծրագրով: Մինչ այժմ, պարզվում է, Հայաստանում կենդանիների համատարած համարակալում, հաշվառում և գրանցում չի իրականացվել: Մինչդեռ բրուցելյոզ հիվանդության վերջին բռնկումը ցույց է տվել, որ դա խիստ անհրաժեշտ քայլ է:
Կառավարության ծրագրի նպատակը, ըստ կառավարության որոշման, խոշոր եղջերավոր անասունների «գլխաքանակի, դրանց սեռի, ցեղի և գտնվելու վայրի, տեղաշարժի մասին հավաստի տեղեկություններ ստանալն է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։