211652_close_icon
views-count1903 դիտում article-date 09:21 15-03-2014

Գրանդ փղիկը տեղափոխվելու է Թբիլիսի․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. « Երևանի կենդանաբանական այգու Գրանդ անունով փիղը տեղափոխվելու է Թբիլիսի: Այդ մասին պարզ է դառնում Երևանի կենդանաբանական այգու տարածած հաղորդագրությունից: Կենդանաբանական այգու սմբակավորների բաժնի պատասխանատու Թոբիաս Դորնբուշը կարևոր և ճիշտ է համարում փղի տեղափոխությունը Թբիլիսիի կենդանաբանական այգի և մատնանշում երեք հիմնական պատճառ. առաջին՝ փիղն այստեղ մենակ է, երկրորդ` սերունդ կտա, և երրորդ` վիրահատական միջամտության կենթարկվեն փղի ժանիքները: «Թբիլիսիում փիղը մենակ չի լինի, հնարավորություն կունենա զուգընկեր ունենալու և անգամ սերունդ տալու: Ավելի ճիշտ կլինի, որ փղի ժանիքի վիրահատությունը կատարվի Թբիլիսիում, քանի որ այն պետք է կատարել փակ տարածքում: Թբիլիսիի կենդանաբանական այգում կան բոլոր պայմանները՝ վիրահատությունը բարեհաջող իրականացնելու»,-ասել է Դորնբուշը: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր