211652_close_icon
views-count5938 դիտում article-date 08:58 15-03-2014

ՀՊՏՀ֊ը դադարեցրել է ատենախոսությունների քննարկումները․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի ասպիրանտներն անհանգստացած են: Գիտության գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը մարտի 13-ին հրաման է արձակել, որով ժամանակավորապես դադարեցվել է ատենախոսությունների քննարկումը ՀՊՏՀ ամբիոններում: Որպես պատճառ՝ հրամանում նշվում են ԲՈՀ վերջին հանձնարարականները: Թե հատկապես որը, հրամանում չի նշվում: Չի նշվում նաև, թե ինչ ժամկետով են դադարեցվել քննարկումները, թեև գիտական աստիճանավորման կանոնակարգով 2 ամիս է սահմանված թեկնածուականների եզրակացությունները տալու համար և 3 ամիս՝ դոկտորականների: Մեր տեղեկություններով, պրոռեկտորի հրամանի «տակ» են ընկել արդեն պատրաստի աշխատանքները, այդ թվում այն ատենախոսությունները, որոնք մինչև 2014 թվականի մարտի 13-ը քննարկվել են ամբիոններում, սակայն մասնագիտական խորհուրդներում դեռ չեն ընդունվել պաշտպանության: Ինչպես հայտնի է, Բարձրագույն որակավորման հանձնաժողովը վերջերս որոշել է պայքարել համակարգում տիրող կոռուպցիայի դեմ և պատերազմ է հայտարարել անորակ ատենախոսություններին, իսկ դրանց հիմնական թողարկողը Տնտեսագիտական համալսարանն է: Եվ ահա, հղում անելով ԲՈՀ-ի հանձնարարականներին, ՀՊՏՀ ղեկավարությունը որոշել է «ՀՊՏՀ-ում ատենախոսությունների նախնական փորձաքննության և մասնագիտական խորհուրդ պաշտպանության ներկայացման կանոնակարգ» մշակել, ինչը նշանակում է կասեցնել պաշտպանությունները»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր