1859 դիտում
19:49 14-03-2014
Մարդկության վերացման վտանգը
«Բոլոր մարդիկ ծնվում են հավասար և պարտավոր են միմյանց եղբայրաբար վերաբերվել»: Սա Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 1-ին հոդվածն է: Այն ուղենիշ է ժողովրդավարական երկրների համար: Ոմանց համար սա դատարկ նախադասություն է, սակայն այն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակության գոյության համար:
Մարդկանց հավասարությունը մաթեմատիկական արտահայտություն չէ: Այն չի գնահատվում մեխանիկական կամ ֆիզիկական ցուցանիշներով: Այն չի չափվում միավորներով: Այն բացարձակ համեմատական է և չի պարունակում հարաբերական համեմատականներ: Այն հասարակական արժեք է, որն ընդունվում է հասարակության անդամների կողմից, կամ չի ընդունվում:
Հավասարության հասատատման խոչընդոտը նյութական կամ կրթական տարբերությունները չեն: Հավասարությանը չեն կարող խոչընդոտել նաև տարիքային կամ դիրքային տարբերությունները: Հավասարության միակ խոչընդոտը հասարակության անդամի գիտակցության մեջ է: Եթե մարդը մարդուն չի ընկալում իրեն հավասար, այլ իրենից տարբեր, երբեմն՝ շատ տարբեր մեկի, ապա այստեղ ոչնչանում է հավասարությունը որպես սոցիալական արժեք:
Այսպիսով հավասարությունը ոչնչանում է երբ մարդը մարդուն մարդու տեղ չի դնում: Երբ մեծամիտ մարդը կարծում է, թե ինքը մարդ է, իսկ մյուսները մարդ չեն: Քաղաքի կենտրոնում ապրողը կարծում է, թե ինքը մարդ է, իսկ արվարձնաբնակը՝ ոչ: Ռաբիս լսողը կարծում է, թե ինքը մարդ է, իսկ դասական լսողը՝ ոչ:
Հարուստը կարծում է, թե ինքը մարդ է, իսկ աղքատը մարդ չի: Ճանաչված մարդը կարծում է, թե ինքը մարդ է, իսկ չճանաչվածները՝ ոչ: Գործարար հաջողության հասած երիտասարդը կարծում է, թե ինքը մարդ է, իսկ ուսանողները՝ ոչ: Աթեիստը կարծում է, թե քահանան մարդ չի:
Աշակերտը կարծում է, թե ուսուցիչը մարդ չի: Ակտիվիստը կարծում է, թե նախարարը մարդ չի: Չինովնիկը կարծում է, թե իր շենքի դեմ ցույց անողը մարդ չի: Ընթերցողը կարծում է, թե չկարդացողը մարդ չի: Պառաված օրիորդը կարծում է, թե տղամարդիկ մարդ չեն: Միայնակ մնացած ծերունին կարծում է, թե կանայք մարդ չեն: Հոգեկան հիվանդը կարծում է, թե իր ծնողները մարդ չեն:
Այսպիսով ստեղծվում է մի իրավիճակ, երբ մարդիկ միմյանց մարդու տեղ չեն դնում: Եվ ձևավորվում է անվստահության, անհամերաշխության մթնոլորտ, որովհետև չմարդիկ մարդկանց հետ չեն կարող համերաշխ լինել: Նրանք կարող են միմյանց վերաբերվել ինչպես շունը մարդուն, մարդը կատվին, կթվորուհին կովին, կովը խոտին:
Քաղաքացիական հասարակություններում բոլոր մարդիկ հավասար են և դա շատ կարևոր է բոլոր քաղաքացիների և պետության համար: Դա այն արժեքն է, որի վրա խարսխվում են ժողովրդավարական բոլոր գործընթացները:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
2729 դիտում
15:19 14-03-2014
Ամենահզոր պայթյունը` մարդկության ողջ պատմության մեջ. տեսանյութ
Այս բաժնից
523 դիտում
18:38 25-11-2024
ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական ծառայությունների բարեփոխումները
1033 դիտում
18:26 25-11-2024
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
805 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը