211652_close_icon
views-count2906 դիտում article-date 19:16 14-03-2014

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այցերը Հայաստանի մարզեր շարունակվում են. ֆոտոշարք

Մարտի 13-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Սյունիքի մարզում էր: Ոստիկանության մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց իրավապահների աշխատանքը, միևնույն ժամանակ պահանջելով խորացնել բարեփոխումների գործընթացը, լիարժեք կատարել հանրության առաջատարի դերը, որը ոստիկանությանը վերապահված է իր առաքելությամբ: Նշելով, որ ամեն ինչ արվում է նախկին իրավապահ համակարգի լավագույն ավանդույթները նոր սկզբունքներին շաղախելու համար՝ սստիկանության պետը կարևորեց յուրաքանչյուր ծառայողի անձնական պատախանատվության խնդիրը նոր ոստիկանության կազմավորման գործում: Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու և բռնությամբ ցուցմունքներ կորզելու արատավոր պրակտիկան անցյալում է և այլևս չի հանդուրժվելու, իսկ հանցագործությունների բացահայտման գործում առաջնայինը ոստիկանի պրոֆեսիոնալիզմի, գիտելիքների, հմտության ամենօրյա կատարելագործումն է: Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին կոնկրետ հանձնարարականներ տվեց հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքի որակը բարելավելու ուղղությումբ՝ նկատի ունենալով, որ այդ ստորաբաժանումները շփման ամենամեծ մակերեսն ունեն հանրության հետ, և առաջին հերթին նրանց գործունեությամբ է պայմանավորված հանրության վերաբերմունքը ոստիկանության հանդեպ: Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը նշեց, որ այցելությունները մարզային ստորաբաժանումներ լինելու են պարբերական՝ ակնկալելով գործնական արդյունքներ: Այնուհետև Վլադիմիր Գասպարյանը Սյունիքի մարզպետարանում հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ: Ներկայացնելով ոստիկանության բարեփոխումների գործընթացը և գլխավոր սկզբունքները՝ ոստիկանության պետը կարևորեց հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, փոխադարձ վստահության և համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը: Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության գործունեության մեջ առանձնացրեց անչափահասների հետ տարվող աշխատանքը՝ նշելով, որ հենց այդ առաջնահերթությամբ է պայմանավորված ոստիկանության անչափահասների գործերով բաժնի վերակազմավորումը ընտանեկան բռնությունների դեմ պայքարի և անչափահասների գործերով վարչության: Ոստիկանության պետը անչափահասների հիմնախնդիրն առնչելով ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման խնդիրներին՝ համայնքների ղեկավարներին կոչ արեց օգտագործել դիրքն ու հեղինակությունը` հանցագործության դեպքերը կանխելու ուղղությամբ: Կարևորելով Սյունիքի մարզի նշանակությունը հանրապետության համար՝ Վլադիմիր Գասպարյանը հանդիպման մասնակիցներին հորդորեց անզիջում լինել արատավոր երևույթների հանդեպ, սերտորեն գործակցել ոստիկանության հետ՝ իրենց օրենքից վեր դասողների, թմրամիջոցների անօրինական շրջանառության, բռնությունների, զենքի կիրառման և այլ հանցավոր դրսևորումների դեմ պայքարում: Հանդիպումն ավարտվեց ոստիկանության և համայնքների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների գործնական քննարկումով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր