7447 դիտում
10:21 14-03-2014
Արարատի մարզում ջրասուզակը, փրկարարներն ու ոստիկանները շարունակում են 32-ամյա քաղաքացու դիակի որոնողական աշխատանքները
Այսօր՝ մարտի 14-ին, ժամը 00:00-ից Արարատի մարզի Ռանչպար գյուղի Սև ջուր լճում շարունակվեցին Երևանի Չարբախ թաղամասի բնակիչ, 32-ամյա Արմեն Խալիլովի դիակի որոնողական աշխատանքները:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 13-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող [url=https://shamshyan.com/hy/article/1403131738446/]«Սև ջուր» կոչվող լճի ափին քաղաքացու հագուստ է հայտնաբերվել[/url], և կան կասկածներ, որ քաղաքացին ջրահեղձ է եղել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+