2097 դիտում
10:15 14-03-2014
«Ափսոսում են, որ հայրենիքը դատարկվում է, բայց Հայաստան չեն վերադառնա». Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Զրուցակիցս 90-ականներին ԱՄՆ մեկնածներից է: Երեք երեխա, հինգ թոռ ունի, ավագը Հարվարդի համալսարանի ուսանողուհի է: Բոլորն ԱՄՆ-ում են ապրում: Բայց կապը չեն կտրում մայր-հայրենիքի հետ՝ ամեն ամառ գալիս են, բիզնես ունեն Հայաստանում: Սիրտները ցավում է հայրենիքի համար, սրտի թրթիռով են կարդում Հայաստանի մասին լուրերը: Ափսոսում են, որ հայրենիքը դատարկվում է:
«Օրինակ ցույց տվեք՝ վերադարձեք Հայաստան»,- հորդորում եմ նրան՝ չհավատալով, որ հորդորս կընդունվի: «Զավակներս մեծ սիրով կգային, թոռներս՝ չէ»,- ասում է համակրելի տատիկն ու տխուր հոգոց հանում. «Ամերիկացու մտածողություն ունեն, ուրիշ երկրի քաղաքացիներ են»: Պատմում է, որ չնայած ամառները միշտ գալիս են, հայերեն են խոսում, հայրենիքի ներկայությունը տնից անպակաս է, բայց այլևս հայաստանցի չեն և երբեք էլ չեն լինի:
Փոքրերին ավելի հաճախ ու երկար ժամանակով են բերում հայրենիք, որ կապվեն, սիրեն Հայաստանը, բայց սրանք ավելի շատ թերություններ են նկատում և իրենց տարբերությունը հայաստանյան հասակակիցներից: Հետաքրքրվում եմ՝ որո՞նք են այդ տարբերությունները: Ասում է՝ այստեղ անգամ բակում խաղալիս են իրար խաբում, ԱՄՆ-ում ապրած-մեծացած երեխաների համար խաբելը հանցանք է: Մարդուն կծեծես, կկողոպտես, թե կխաբես՝ նույնն է:
Ամերիկահայ երեխաները զարմանում են անգամ այն ժամանակ, երբ նրանց ասում են՝ շրջանցիր հերթը, մի քանի հոգուց առաջ անցիր: Եվ երբ իրենք ազնիվ են ու օրինապահ, հատկապես ցավոտ է, երբ իրենց շարունակ խաբում են: Պատմում է տիկինը՝ առանց մեղադրելու, մեղմ ժպիտով: Ինչ ասեմ: Դաստիարակության խնդիր է, ազգային մենթալիտետի առանձնահատկություն: Մենք, հավանաբար, սովոր ենք և նման բաներին ուշադրություն չենք դարձնում: Կողքից հայացքն է սա նկատում»:
Նմանատիպ նյութեր
3463 դիտում
23:21 01-05-2014
Հայաստանը դատարկվում է, ու երկիրս լքողների թիվը ժամ առ ժամ ավելանում է
4631 դիտում
10:54 17-06-2015
Ալրաղացի Լյովիկին պատկանող Սևանի «Ախթամար» հյուրանոցային համալիրը դատարկվում է. Ժողովուրդ
Այս բաժնից
1486 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ