Խոշոր ավտովթար Սեբաստիա փողոցում, Mercedes-ները բախվել են իրար. կան վիրավորներ
                        Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում,  նախկին Երևան Սիթի սուպերմարկետի դիմաց,  բախվել են Երևան քաղաքի Դանիել Վարուժան  3-րդ   փողոցի բնակիչ, 22-ամյա  Նարեկ Քարամյանի անվամբ հաշվառված   Mercedes  մակնիշի 86 NA 086 համարանիշի և Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ, 41-ամյա  Արթուր Սարգսյանի անվամբ հաշվառված Mersedes մակնիշի 75 VV 557  համարանիշի ավտոմեքենաները: 
Ինչպես   վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն,  որտեղից էլ օպերատիվորեն վթարի վայր են ուղարկվել 1-03 շտապօգնության աշխատակիցները, ովքեր 1 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են Մալաթիա, 4 հոգու՝ Էրեբունի բժշկական կենտրոններ:
Վթարի  վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական  գումարտակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանի  գլխավորությամբ:
Տեղում են նաև ոստիկանության Մալաթիա –Սեբաստիայի  բաժնի օպերատիվ խումբը:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի  հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ   Մանվել Մուրադյանը,  ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 
Ոստիկանությունը պարզում է, վարորդների և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


