211652_close_icon

Հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է ձյուն

views-count1346 դիտում article-date 18:15 13-03-2014
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Հրազդանի, Գորիսի, Մեղրիի, տարածաշրջաններում, ինչպես նաև Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր