Ռոնալդուն 60 հազար եվրո կփոխանցի հիվանդ երեխայի վիրահատության համար
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է ֆինասնական օգնություն ցուցաբերել 10-ամյա Էրիկին, ով հիվանդ է գլխուղեղի դիսպլազիայով:
Տղային անհրաժեշտ է վիրահատության ենթարկել, և Պորտուգալիայի հավաքականի խաղացողը պատրաստակամություն է հայտնել վճարել վիրահատության բոլոր ծախսերը, որոնց չափը կազմում է 60 հազար եվրո:
Հիշեցնենք, որ նախկինում Ռոնալդուն իր մարզաշապիկը և խաղակոշիկները տվել էր Էրկին, որպեսզի դրանք վաճառքի դրվեին աճուրդում: