Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորված Արման Լազգիյանի վիրահատության համար 50-60 հազար եվրո է անհրաժեշտ. «Ժամանակ»
                        «Ժամանակ. թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորված, ներկայումս Գերմանիայում բուժումը շարունակող Արման Լազգիյանի հայրը՝ Միքայել Լազգիյանը, ով նոր է վերադարձել Գերմանիայից, երեկ «Ժամանակին» հայտնեց, որ բուժման երկրորդ փուլին են անցնում, որի համար անհրաժեշտ է 60 հազար եվրո։ 
Եթե որոշվի, որ ողնաշարի ցողունային բջիջների վիրահատություն պետք է կատարվի, ապա դա էլ նախնական արժե 50-60 հազար եվրո։ «Գիտեք, հետաքրքիր է՝ պետությունը բառիս բուն իմաստով անմասն է, բայց Արմանի ողնաշարը չի կոտրվել պետության ողնաշարն է կոտրվել»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

