2211 դիտում
17:07 13-03-2014
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները և դպրոցականները ծաղկեպսակ են դրել Եղիշե Չարենցի հուշարձանին. ֆոտոշարք
Եղիշե Չարենցի ծննդյան օրը` մարտի 13-ին, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության և Ե. Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ մեծանուն գրողի հուշարձանին են այցելել Երևանի հիմնական դպրոցների աշակերտներ, անվանի արվեստագետներ։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետն ու աշխատակիցները քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ են դրել Եղիշե Չարենցի հուշարձանին։
Չարենցի ծննդյան տարեդարձին նվիրված դպրոցականների միջոցառումն այս տարի առաջին անգամ Երևանում և Ստեփանակերտում միաժամանակ է մեկնարկել. միջոցառման ընթացքում ներկաները նաև ուղիղ հեռակապով ունկնդրել են միմյանց։
Չարենցի հուշահամալիրից չարենցասերները ոտքով գնացել են բանաստեղծի տուն-թանգարան, որտեղ շարունակվել է Ե. Չարենցի 117-ամյակին նվիրված միջոցառումը։ Ինչպես արդեն սովորույթ է դարձել, Ե. Չարենցի տարեդարձի օրը նրա տուն-թանգարանը համալրվում է չարենցյան արժեքավոր իրերով։ Այս տարի այն Չարենցի մտերիմ Ռեգինա Ղազարյանի հեղինակած դիմանկարն էր, որը Երևանի համար 136 դպրոցի տնօրեն Գրետա Թունյանը նվիրաբերել է մեծանուն գրողի թանգարանին։ Դիմանկարը Ռեգինա Ղազարյանը շուրջ 25 տարի առաջ նվիրել էր Գրետա Թունյանի ընտանիքին։
Բանաստեղծի տուն-թանգարանում նաև Եղիշե Չարենցի ծննդյան 117-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդես է բացվել՝ «Կոմիտաս և Չարենց» խորագրով։ Ցուցադրությունում ներառված արժեքավոր որոշ իրեր ցուցադրվում են առաջին անգամ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1385 դիտում
20:57 12-05-2014
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին
Այս բաժնից
1348 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ