Կահիրեում անհայտ անձինք կրակ են արձակել զինվորական ավտոբուսի ուղղությամբ
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում դիմակավորված անհայտ անձինք կրակ են արձակել զինվորական ավտոբուսի ուղղությամբ։
Միջադեպի հետևանքով 1 զինծառայող մահացել է։ Այս մասին հայտնում են ԶԼՄ֊ները՝ հղում անելով զիված ուժերի աղբյուրներին։
Հիշեցնենք, որ երեկ Կահիրեում՝ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի դեսպանատների մոտ, մեքենայի պայթյուն էր իրականացվել։ Պատահարի հետևանքով տուժածներ չեն գրանցվել։