Չելյաբինսկում անհայտ անձինք կրակ են արձակել 5 երթուղային տաքսիների ուղղությամբ
ՌԴ Չելյաբինսկ քաղաքում անհայտ անձինք կրակ են արձակել 5 երթուղային տաքսիների ուղղությամբ: Այս մաիսն հայտնում է ТАСС-ը` հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Հանցագործները դեռևս անհայտ տեսակի զենքից կրակ են արձակել ուղևորներ տեղափոխող երթուղային տաքսիների ուղղությամբ: Ըստ Chelyabinsk լրատվական գործակալության` զոհեր և վիրավորներ չկան: Վնասվել են միայն երթուղային տաքսիների գրեթե բոլոր կողային ապակիները, ինչպես նաև դիմապակիները:
Աղբյուրի պնդմամբ` միջադեպի հեղինակները հարբած քաղաքացիներ են եղել: Տեղի ունեցածի հանգամանքները ճշտվում են: